Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Լցոնած խնձոր

Լցոնած խնձոր

Հայտնի է խնձորի մարսողությունը կարգավորելու, ինմունիտետը բարձրացնելու, շաքարի մակարդակը չափավորելու հատկությունը: Խնձորը կարելի է օգտագործել նախուտեստի ու այլ ճաշատեսակի ու դեսերտի մեջ: Այն ունակ է սովորական ուտելիքին նուրբ համ հաղորդել, և խնձորը ջերմամշակման ենթարկվելու դեպքում չի կորցնում օգտակար ու սննդարար արժեքների մեծ մասը:

Բաղադրությունը` 2 անձի համար.

  • 2 հատ կարմիր քաղցր խնձոր,
  • նուռ` եթե կա,
  • 2 տերև կաղամբ` կալե տեսակի,
  • 2 հատ ձու,
  • կիտրոնի հյութ 2ճ/գդալ,
  • յուղազերծված մայոնեզ` 4ճ/գդալ,
  • ծովախեգետին` 200 գ:


Խնձորի լցոնումը.

1. Յուրաքանչյուր խնձոր լվանալ ու զգուշորեն հանել միջուկը` ինչպես տոլմայի համար ենք անում, պատերը 5մմ հաստությամբ թողնել, ապա միջուկը մանրացնել, խառնել նռան հատիկները, ցողել կիտրոնահյութով:

2. Ձուն խաշել ու խոշորանցք քերիչով անցկացնել: Ծովախեցգետնի շերտերը նույնպես մանրացնել: Կաղամբի պտղակոթունային հատվածը հեռացնել ու երկար շերտերով կտրատել:

3. Այդ խառնուրդին մայոնեզ ավելացնել, դրանով լցոնել խնձորները, դնել ափսեի մեջ և վրայից նռան հատիկներով զարդարել:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ